Նիկnլ Փшշինյանն ինձ չoգնեց ամուuնանալ. ոնց տnւնը մնшցած կшյի, էդպես էլ մնшցել եմ. Լիլnւշ Պետրnսյան (տեuանյութ)

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Լիլուշ Պետրոսյանը հումորային տեսանյութ էր հրապարակել, որում նշում էր, որ արդեն 8 օր է, ինչ Փաշինյանը վարչապետ է, բայց ինքը դեռ տանն է մնացել ու վարչապետից խնդրում էր, որ առաջինն իր ամուսնության հարցով զբաղվի։ Տեսանյութը շատ արագ տարածվեց, օգտատերերի մի մասը գնահատեցին Լիլուշի հումորը, իսկ մյուս մասը լուրջ ընդունելով նրա խոսքերը՝ մեղադրանքներ հնչեցրեցին, հիշեցնելով, որ վարչապետն ավելի կարևոր գործեր ունի ու թող թողնի, որ աշխատի։ ArmDaily.am-ը զրուցել է Լիլուշ Պետրոսյանի հետ պարզելու թե ինչ արձագանքներ ունեցավ տեսանյութից հետո և ինչ է փոխվել իր կյանքում։  -Հեղափոխությունից հետո Ձեր կյանքում ի՞նչ փոխվեց։ (Ծիծաղում է) Ոչինչ չփոխվեց, ոնց կար էդպես էլ մնացել է։  -Չամուսնացա՞ք, վարչապետը Ձեզ չօգնե՞ց։ Չէ, չօգնեց, ոնց տունը մնացած կայի, էդպես էլ մնացել եմ։ Իրականում կատակ էր այդ վիդեոն։  -Ի՞նչ արձագանքներ ստացաք տեսանյութից հետո, ամոսնության առաջարկներ եղա՞ն։ Շատ-շատ, բայց բնականաբար ուշադրություն չեմ դարձրել։  -Հեղափոխությունը Ձեզ համար ինչո՞վ նշանավորվեց, բացի այս տեսանյութը։ Եսիմ, որ ասեմ ինչ որ կոնկրետ նշանակալի բան է եղել, սուտ կլինի։ -Երկրում հեղափոխությունից հետո փոփոխություններ Ձեզ համար նկատելի՞ են։ Շատ բաներ կան, որ իրականում փոխվել են, չեմ կարող ասել որ փոփոխություններ չկան, բայց որ ասել գլոբալ, երևացող փոփոխություններ կան, ոչ։ Իմ աշխատանքի հետ կապված, այս ամիսներին ավելի թույլ է եղել աշխատանքս, համեմատած մինչհեղափոխության շրջանի հետ։  -Դուք երգչուհի եք, որքա՞ն ժամանակ է, որ այդ ոլորտում եք։ Հարսանիքներ, կնունք, ծնունդ մի քանի տարի է, որ երգում եմ։ Բայց ես 7 տարեկանից եմ երգել, Ռոստովից եմ, Ռուսաստանի քաղաքացի եմ, այնտեղ եմ մեծացել։ Այնտեղ ելույթներս բեմական են եղել, Հայաստանում եմ միայն ռեստորաններում երգել։  -Վարչապետից նեղացած չե՞ք, որ չօգնեց ամուսնանաք։ Չէ չէ,ես վարչապետին հետո հանդիպել եմ, նկար էլ ունեմ վարչապետի հետ։ Մարդիկ էլ ասում են էդ ա, Նիկոլ Փաշինյանը կանչել է Լիլուշին, որ ամուսնացնի։ -Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում եք հանդիպել։  Մեր հանդիպումը տեղի է ունեցել ամռանը՝ Սասուն Միքայելյանի կնոջ 50-ամյակին, որին ներկա էր նաև վարչապետը։ Բնականաբար վարչապետը իմացավ, որ այդ հումորային տեսանյութի հեղինակը ես եմ, այնտեղ բոլորը գիտեին, բայց վարչապետի հետ այդ թեմայով չեմ խոսել։ 

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/22706.html?lang=hy

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*