Էմմին վերջապեu խոստnվանել է, թե ինչու երբեք ամուuնու hետ ընտшնեկան լուuանկարներ չի hրապարակել․ (ՖՈՏՈ)

Aysor.am-ի զրույցում երգչուհի Էմմին պատմել է իր՝ Հայաստան այցելության, գործունեության, ընտանիքի, երկու փոքրիկների ու ամուսնու մասին․․․

Ես ինձ հաստատ չէի ների, եթե…

Թեկուզ մայրս շուրջ 4 ամիս է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես գիտեի, որ նրա ընկերները, մտերիմներն իր ծննդյան օրը հիշելու են․․․

Ես ինձ հաստատ չէի ների, եթե ինքս այդ օրերին այստեղ չլինեի․․․

Նաև, ես մայրիկիս երազանքներից մեկն իրականացրեցի: Ճիշտ է, սովորաբար իմ ծնողներն են իմ երազանքներն իրականացրել, բայց հիմա արդեն իմ հերթն է․․․

Նույնիսկ, եթե չիրականացնեմ, ապա գոնե պարտավոր եմ պահպանել այն, ինչ իրենք ստեղծել են․․․

Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի…

Մեր ընտանիքում, բնականաբար, հայերեն ենք խոսում․․․

Բայց տղաներս դաստիարակվում են նաև ռուսական միջավայրում. երբ Հայաստանում ենք լինում, մեր ընտանիքի շատ մտերիմ ընկերուհի, ով ռուսերենի ուսուցչուհի է, հաճախ է փոքրիկներիս հետ զբոսանքի գնում․․․

Նրանց հետ ռուսերեն է խոսում, որպեսզի այդ լեզվին ևս տիրապետեն․․․

Անգլերենն արդեն դպրոցը կսովորեցնի, մեկտեղ՝ ևս մեկ լեզու իրենց ընտրությամբ դպրոցում կսովորեն․․․

Ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում․․․

Ոմանց թվում է, թե սա սնահավատություն է․․․

Բայց ես մեծացել եմ քրիստոնյա ընտանիքում, որտեղ հավատքը միշտ մեծ դեր է ունեցել․․․

Երբեք չեմ հավատացել սնահավատությանը, աչքին ու նման այլ բաներին․․․

Նավսին, թուղթուգրին ու այդ կարգի բաներին հավատալն ինձ համար աննորմալ երևույթներ են․․․

Իմ ընտանիքի լուսանկարները չհրապարակելու միակ պատճառն այն է, որ ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում․․․

Ես էլ հարգում եմ նրա որոշումը…
Աղբյուրը https://mediainfo.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*