Ժողnվուրդ ջшն չխшբնվեք

Ժողովուրդ ջան այսօր  սովորականի նման որոշեցի  գնումներ կատարել։ Առաջինը  մտա սուպերմարկետ և երբ  մոտեցա գանձապահին՝ գումարը  վճարելու, նա  ինձ տվեց իմ կատարած գնումների  գնացուցակը։Ես սպասողական հայցքով նայում եմ այդ աղջկան և հարցնում․

-Այսինքն վե՞րջ, բա Հդմ՞ն։

Իմ դիտողությունից հետո մի անսարք սարքից փորձում է  տպել և այդպես էլ չկարողանալով,  խնդրում է կողքի գանձապահին ինձ տրամադրել Հդմ-ն և ես հեռանում եմ։

Այնուհետև  բանջարեղենի մի փոքրիկ խանութում գնումներ կատարելուց հետո  վաճառողը զարմացած նայում է  ճակատիս,  երբ կրկին պահանջում եմ Հդմ-ն։

Картинки по запросу Հդմ

Երրորդ խանութում  Հդմ-ի սարքը ընդհանրապես չէր էլ  աշխատում, նորից իրենցից գոհ գնացուցակ  տվեցին։ Ժողովուրդ ջան այսքան երկար-բարակ գրում եմ նրա համար,որ շատ խանութների, վաճառակետերի և այլ նմանատիպ վայրերի աշխատակիցները հիմարի հայացքով նայում են դեմքիդ և Հդմ կտրոնի փոխարեն տպում են գնացուցակ և մոլորեցնում սպառողին,կամ էլ  ընդհանրապես չեն տրամադրում ։

Այսօր մեր տատիկների,պապիկների թոշակները,զինվորների բարեկեցիկ պայմանները, պետական աշխատավարձերը,անապահով դասի նպաստները գոյանում է հարկերի վճարման հաշվին, նաև Հդմ կտրոն տրամադրելու արդյունքում։ Հղում եմ կատարում այդ ոլորտը վերահսկող կառույցներին։ Այցելե՛ք և ստուգե՛ք։

Ես կոչ եմ անում բոլորին՝ պահանջե՛ք Ձեր գնումների Հդմ կտրոնները։

Եթե ուզում եք,որ մեր երկիրը երկիր դառնա, նախ և առաջ պետք է  փոխվենք մենք։

Եղեք պահանջատեր․․․

Խնդրում եմ կիսվել և տարածել
Աղբյուրը՝ https://info-arm.com

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*