Կատшրյալ կնnջ ոuկե կանnնները, որը ցшնկացած հաuակի կին պետք է իմшնա

Բոլոր կանայք ձգտում են համատեղել շքեղությունը, ինքնավստահությունը և էլեգանտությունը: Հետևյալ կանոնները կօգնեն բոլոր կանանց հասնել կատարելության:

1) Մոռացի՛ր քո թերությունների մասին: Հիշիր միայն արժանիքներդ:

2) Կարողացիր լսել: Հարգի՛ր ուրիշների կարծիքը և մի՛ փորձիր պարտադրել քոնը:

3) Մի՛ վախեցիր փոփոխությունից: Եղի՛ր բազմակողմանի: Զարգացի՛ր, շարժվի՛ր առաջ:

4) Մի՛ նմանակիր ուրիշներին: Գտիր քո ոճը:

5) Թարմացրու շնչառությունդ կոնֆետով:  Բոլոր գովազդները հաստատում են, որ թարմ շնչառությունը օգնում է ավելի հեշտ ըմբռնել և դա ճիշտ է:))

6) Հետևի’ր քայլվածքիդ: Թող քայլվածքդ կանացի լինի: Մի՛ նայիր ոտքերիդ տակ՝ միայն առաջ: Մի՛ շտապիր:

7) Շատ կարդա: Հետաքրքիր մարդկանց հետ ավելի շատ են ցանկանում շփվել:

8)

 Եղի՛ր նպատակասլաց: Դիր քո առջև նպատակ և շարջվիր դրան ընդառաջ:  Լսի՛ր քո ներքին ձայնին:

9) Կարևորի մասին լռի՛ր: Առաջին հանդիպման ժամանակ հարկավոր չէ շատ պատմել քո մասին: Մնա առեղծվածային:

10) Մի՛ բարձրացրու ձայնդ: Զգացմունքներդ մշտապես պահիր բռումդ:

11) Քիչ խելքիդ զոռ տուր: Մարդիկ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է փայլել իր խելքով՝ ցիտատներ մեջբերելով: Ամեն ինչ չափի մեջ:

12) Մի՛ հետևիր ամուսնուդ, հետևիր քեզ և ամուսինդ չի ցանկանա հեռանալ քեզնից:

13) Քիչ խոսիր քո մասին: Թող մարդիկ իրենք հետաքրքրվեն քեզնից:

14) Հաճախ ժպտա՛: Թող բոլորը տեսնեն, որ դու երջանիկ ես:

15) Քեզ շրջապատող մարդկանց հաճոյախոսություններ արա:

16) Եղի՛ր ավելի հասարակ: Ուղտից լու մի՛ սարքիր:

17) Գնահատիր ժամանակդ: Քիչ նստիր տանը: Շուրջբոլորդ այնքան հետաքրքիր բաներ կան:

18) Մշտապես մի՛ մտածիր, թե ինչպես ես դիտվում կողքից: Թուլացիր և վայելիր կյանքը:

19) Մի՛ նախանձիր: Երախտապարտ եղիր այն ամենի համար, ինչ ունես: Մեկ ուրիշը դա էլ չունի: .

20) Մի՛ նվաստացրու մարդկանց: Դու դրա իրավունքը չունես:

21) Մի՛ ստիր: Այն կազատի քեզ անհարմար իրավիճակներից:

22) Մի՛ կառչիր: Թող որ մարդիկ զանգ տան քեզ:

23) Եղիր սպորտային:

24) Եղիր պարտաճանաչ: Մի՛ ստիպիր քեզ սպասել:

25) Մի՛ փորձիր բոլորին հաճոյանալ: Դու գումար չես, որ բոլորին հաճելի լինի:

26) Հավատա հրաշքներին: Հրաշքները տեղի են ունենում նրանց հետ, ովքեր դրան հավատում են:

27) Ուղղակի եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս:
Աղբյուրը՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*