Բլանմшնժե. ֆրանuիական uառը աղանդեր՝ hեքիաթային համnվ

Այսօր EnterTrain-ը մի համեղ ֆրանսիական սառը աղանդեր է ներկայացնում՝ բլանմանժե («սպիտակ ուտեստ»), որը հաճախ ֆրանսիական պաննա–կոտա են անվանում։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ժելատին – 30 գր.
  • Անյուղ կաթնաշոռ – 700 գր.
  • Շաքարավազ – 200 գր.
  • Սպիտակ խաղող – 100 գր.
  • Սև շոկոլադ – 50 գր.
  • Կաթ – 200 մլ.
  • Թթվասեր – 250 գր.
  • Նարինջ – 1 հատ
  • Կոկոսի քերուկ – 1 ճ.գ.

Պատրաստման եղանակը

1. Ժելատինի վրա տաք կաթ լցրեք և մեկ ժամով կողքի դրեք։

2. Հարեք անյուղ կաթնաշոռը շաքարավազի և 10% յուղայնությամբ թթվասերի հետ։

3. Մաքրեք նարինջը և կտորների բաժանեք։ Խաղողները կիսեք։

4. Արդեն ուռած ժելատինը ջրային բաղնիքի վրա տաքացրեք, բայց մի հասցրեք եռման վիճակի։

5. Հիմա կաթնաշոռային զանգվածը միացրեք ժելատինի և մրգերի հետ և լավ խառնեք։ Այն լցրեք սիլիկոնե ձևամանի մեջ և 4-5 ժամով դրեք սառնարանը։

6. Կաթնաշոռայաին բլանմանժեն հանեք ձևամանից, վրան կոկոսի քերուկ և քերած շոկոլադ լցրեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*