Անծանnթ կինը փnրձել է «կիuլատա» թшփել Նшիրա Զոhրաբյանի վրա

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոքր տարիքից  երազել է սովորել թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, դառնալ ռեժիսոր, նրա երազանքն իրականացել է  մասամբ: «Երբ դպրոցն ավարտեցի, մտքափոխվեցի, իհարկե,  ընդունվեցի թատերական ինստիտուտ, բայց ոչ թե ռեժիսորական, այլ թատերագիտության բաժին: Ուսանողական տարիներից սկսեցի տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցել, հետո հասկացա՝ ինձ ժուռնալիստիկան է հետաքրքրում, անմիջապես ինստիտուտից հետո գնացի «ԱՐ» շաբաթաթերթ, որի խմբագիրը Սամվել Մկրտչյանն էր, որը հետո դարձավ իմ ամուսինը: Նա ասաց՝այո, ձեզ կընդունենք աշխատանքի, բայց պետք է գնաք դիահերձարան, դիահերձման պահին հարցազրույց անեք դիահերձողի հետ: Քանի որ ես համարձակ աղջիկ էի, գնացի անատոմիկ ու դիահերձողին ասացի՝ իմ ամբողջ կյանքը ձեզանից է կախված՝ ինձ կընդունեն կամ չեն ընդունի աշխատանքի, եթե ես հիմա դիահերձմանը ներկա գտնվեմ ու  դիահերձելուն զուգահեռ հարցազրույց անեմ ձեզ հետ: Հարցազրույցն արեցինք, մի բան եմ հիշում, որ հարցազրույցի հրապարակման հաջորդ օրը տարբեր թերթերի խմբագիրներ եկել էին մեր խմբագրություն, հարցնում էին՝ ով է այս աղջիկը, ուզում ենք տեսնել, որովհետեւ շատ հետաքրքիր հարցազրույց էր, ոճը կոտրում էր տաբուներ. այսպես սկսվեց իմ լրագրողական կարիերան»,- Aravot.am-ին պատմեց Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ aravot.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*