Անհшվանական դեպք Արմավիրnւմ. 13 տшրեկան шղջկան բռնшբшրել են ու hղիացրել. երեխшյի hայրը ևu 13-14 տшրեկան է



Ամենայն հավանականությամբ՝ պտուղը չի հեռացվի, քանի որ բժշկական այդ միջամտությունը ապօրինի կարող է համարվել:

 Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող մեր աղբյուրի փոխանցմամբ այստեղ հերթական արտառոց դեպքն է գրանցվել:

45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում:

Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսեկան է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի երկու տղա, որոնք 13 և 14 տարեկան են:

Անչափահաս տղաներն ու հղիացած աղջիկը նաև համադասարանցիներ են: Ամենայն հավանականությամբ՝ պտուղը չի հեռացվի, քանի որ բժշկական այդ միջամտությունը ապօրինի կարող է համարվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:

Աղբյուրը՝ armeniasputnik.am



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*