ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս Ռոբերտ Քnչարյանին տшրան դատшրանից. նա hայտարարեց, որ 7 սպանnւթյուն կшտարվել է այլ անձшնց կnղմից

Մարտի 1-ի ժամանակ առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, այս մասին այսօր դատական նիստի ընթացքում հայտարարեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Մեզ լավ հայտնի չի` արդյո՞ք կան դատական գործեր հարուցված, կա ձերբակալված կամ կան գործողություններ քննչական։ Քրեական գործում, այդ 80 հատորում, որևէ բան այդ մասին չկա։ Ես կարող եմ ենթադրություն անել, թե ինչի համար է սա գրված։ Այս տրամաբանությամբ ես խնդրեցի մեկ րոպե, քանի որ 10 սպանության փաստ այս քրեական գործում ընդհանրապես չկար, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց և այլն, ինքագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչի է այս դրվագը մտցվել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի»,- հայտարարեց Քոչարյանը։ Քոչարյանը նշեց, որ բանակի զենքերը ամբողջությամբ զննվել են, փորձաքննել են և առնչություն չկա 10 սպանության հետ՝ շարունակելով. «Եղել է «Չերյոմուխա»-ից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից. ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ բանակի»։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, որոշում կայացրեց նիստը շարունակել մայիսի 16-ին ժամը 11:00-ին: 

Աղբյուրը՝ https://armlur.am/901039/ 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*