Գիտնшկանները նշել են վաղшժամ մաhը կանխելnւ լավագnւյն միջnցը

ԱՄՆ-ի Ուեյլ-Ֆորեսթի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սննդակարգը, որը նպաստում է արյան ճնշման նորմալացմանը, նաեւ նվազեցնում է սրտի անբավարարության վտանգը մինչեւ 75 տարեկան մարդկանց մոտ: Այդ մասին ասված է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում: Հետազոտությանը մասնակցել է 45-84 տարական շուրջ 4,5 հազար մարդ:

Նրանք լրացրել են մթերքների օգտագործման հարցաթերթիկ, որտեղ նշել են մթերաբաժինների չափը եւ որոշակի սննդամթերքների օգտագործման հաճախականությունը:

Թեեւ DASH-ի պահպանումը չի ազդել ընդհանուր առմամբ բնակչության համար սրտի անբավարարության ռիսկի վրա, պարզվել է, որ սննդակարգը գործուն է 75-ից ցածր տարիքի մարդկանց մոտ, ընդ որում՝ հիվանդացության մակարդակն ընկել է 40 տոկոսով:

DASH-ը բնութագրվում է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի, ամբողջական հացահատիկի, ընտանի թռչնի, ձկան եւ ցածր յուղայնությամբ կաթնամթերքների լայն օգտագործմամբ՝ աղի, կարմիր մսի, քաղցրեղենի եւ քաղցրացված խմիչքների օգտագործման միաժամանակյա նվազեցմամբ:

Այն նման է միջերկրածովյան սննդակարգին, բայց դրանում ներառված են ցածր յուղայնությամբ կաթնամթերքներ, իսկ ալկոհոլային խմիչքները բացակայում են:
Աղբյուրը՝ https://168.am/2019/05/15/1121682.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*