«Պրիվետ Ռnբ»-ի hամար uպանված Պnղոս Պողnսյանի hարազատները դիմել են գnրծի վերшբացման hամար. լուuանկար

2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում սպանված

Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազություն և ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն:

«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը: Պողոսյանի եղբորորդին ասել է, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, նոր քննություն է պահանջել «նաև Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը բացահայտելու նպատակով, որի հրամանով է սպանությունը կատարվել»:

Հարցին, թե արդյոք իր հայրը կարծում է, որ Քոչարյանի հրամանով է տեղի ունեցել սպանությունը, Սամվել Պողոսյանը դրական պատասխան է տվել: «Միանշանակ, չի կարող թիկնազորը նախագահին թողնել ու հետ վերադառնալ, եթե հրաման չկա հատուկ դրա համար:

Վերջերս նախկին դատավոր Պարգև Օհանյանը հարցազրույց էր տվել՝ նշելով, որ Քոչարյանը հրամայել է՝ «տարեք, սատկացրեք»», — ասել է Սամվել Պողոսյանը: 2001 թվականին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնելիս դիմել էր՝ «պրիվետ Ռոբ», որից հետո Քոչարյանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան:

Ըստ մեղադրական եզրակացության, Պողոս Պողոսյանի և Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից՝ «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի միջև ծագած քաշքշուկի արդյունքում Պողոս Պողոսյանը մահացել է: Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով:

Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: Գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նա դատապարտել էր Հարությունյանին երկու տարվա պայմանական ազատազրկման:

Սպանությունից մի քանի օր հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար:

Նյութի աղբյուրը` YN.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*