1 տարի է պшյքարում եմ Փшշինյանի դեմ և շարnւնակելու եմ պшյքարել․ Ռոբերտ Քnչարյանը միակ մшրդն է, ով կարnղ է երկիրը nտքի hանել․ Անաhիտ Մnւթաֆյան

Իմ աջակցությունն եմ հայտնում ապօրինի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Իմ այստեղ լինելու հիմնական պատճառն արդար դատավարության պահանջն է, որովհետև մեկ տարի շարունակ մեզ խոստանում էին օրենքի երկիր, և նաև այդպիսի երկիր ունենալու պահանջը։

Factor-ի հետ զրույցում Մութաֆյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի է կալանավորված։

Իսկ այն դիտարկմանը, որ վերջինս միշտ դեմ է արտահայտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մութաֆյանն ասաց, որ մեկ տարի է ինչ պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ և շարունակելու է․

«Պայքարելու եմ և՛ ֆեյսբուքյան գրառումներովս և՛ որպես ՀՀ քաղաքացի, իսկ հետագայում կտեսնենք, թե ինչպես կշարունակվի, գուցե անցնեմ փողոցային պայքարի»։

Դերասանուհին նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, ով կարող է երկիրը ոտքի հանել, ինչպես դա արեց 1997 թվականին։

ՀԳ․ Մեկնաբանությունում գրեք Ձեր կարծիքը դերասանուհու հայտարարությունների վերաբերյալ։
Աղբյուրը՝ https://arm-life.ru/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*