Շնnրհակալ եղիր Աստծnւն այն шմենի hամար, ինչ nւնես, և կuտանաս այն, ինչ երшզել անգшմ չէիր կարnղ… սա բոլnրը պիտի կшրդան

Մեր կյանքում շատ քիչ ենք հանդիպում մարդկանց, ովքեր գոհ են իրենց կյանքից և շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն: Փորձենք մի պահ  մտածել,  ինչ ունենք մեր կյանքում, որի համար պետք է շնորհակալ լինենք: Եվ հասկանանք, որ մենք շատ հարուստ ենք:

Շնորհակալ լինենք ամեն ծագող առավոտի համար, քանզի այն կարող էր չբացվել

Շնորհակալ լինենք մայրիկի ժպտացող աչքերի համար, քանզի կարող ենք կարոտով հիշել դրանք:

Շնորհակալ լինենք զավակի թոթովանքի համար, քանզի կարող էինք չվայելել ծնող լինելու բերկրանքը:

Շնորհակալ լինենք ընկերների համար, քանզի կարող էինք պարզապես մենակ լինել:

Շնորհակալ լինենք մեզ սիրող սրտերի համար, քանզի դրանք են մեզ ջերմություն տալիս:

Շնորհակալ լինենք  գեղեցիկ վարդի բույրը շնչելու համար, քանզի  մեզ կարող էր հասանելի լինել միայն  գարշահոտությունը:

Շնորհակալ լինենք նաև փորձությունների համար,  քանզի  դրանք  հարթում են դեպի հաջողություն տանող ճանապարհը:

Շնորհակալ լինենք ինքներս մեզ, այս ամենը զգալու համար, քանզի երախտագիտությունը, որ ծնվում է սրտում մաքրում է հոգին ու միտքը: Եվ չկա ավելի մեծ  երջանկություն, քան ներդաշնակ ու խաղաղ կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*