Ես չեմ բողnքում, պшրզապեu շատ վիրավnրական է, երբ իմ պես «ծեր կնnջ» մասնակցnւթյունը երեխшների և թnռների տnնախմբnւթյուններում այնքան էլ ցшնկալի չէ

Ես 60 տարեկան եմ, ամուսինս մահացել է  հինգ տարի առաջ և ես միայնակ եմ  մնացել: Ունեմ երկու զավակ ՝ որդի և դուստր և հինգ թոռնիկ:  Նրանք բոլորը տարբեր տարիքի են: Նրանք երբեմն ինձ տեսակցության են գալիս: Մենք բոլորս նույն քաղաքում ենք ապրում: Վերջին շրջանում  ես նկատում եմ, որ նրանք ավելի ուշ-ուշ են ինձ այցի գալիս: Նախկինում նրանք չէին մոռանում  ինձ, բայց այս տարի Ամանորին  ինձ ոչ ոք չհիշեց: Ես մտածեցի, որ միգուցե շատ զբաղված են, չնայած, որ վիրավորանքը ծանր  բեռի նման նստեց  սրտիս վրա: Երբ հանիպեցինք, ես նրանց ոչինչ չասացի, նույնիսկ չակնարկեցի:   Եկավ  փոքրիկ թոռնուհուս ծննդյան օրը, ես  սպասում էի, որ նրանք կգան և ինձ կտանեն, որպեսզի միասին նշենք,  բայց այդես էլ մնացի սպասելով: Երեկոյան  որոշեցի զանգահարել և շնորհավորել: Երբ որդիս պատասխանեց հեռախոսազանգին, ես լսեցի  բարձր երաժշտություն և ուրախ ծիծաղ: Ինձ համար պարզ էր, որ  նրանք նշում էին թոռնիկիս ծննդյան տարեդարձը առանց ինձ:

Ինձ համար շատ  ծանր է, ես հասկանում եմ, որ ես արդեն տարիքն առել եմ և  ոչ ոքի պետք չեմ:

Նրանք չեն հասկանում, որ ես կարոտում եմ իրենց,  որ հնարավոր է հաջորդ տարի ես այլևս ողջ չլինեմ և այլևս երբեք չեմ տեսնի  նրանց:

Ինձ թվում է շատ կանայք կհասկանան ինձ, երբ բոլոր հարազատները ողջ և առողջ են, Աստված պահապան նրանց բոլորին, բայց դու միայնակ ես, այդ աղմկոտ լռությունն անտանելի է:

Ես ամաչում եմ խոսել երեխաներիս հետ այդ մասին, մտավախություն ունեմ, որ կընկալեն  որպես ծերունական քմահաճույք:  Նրանք չեն հասկանում, որ ես իմ  սրտի կրակը դեռ չի մարել և ես դեռ կարող եմ նրանց սեր ու ջերմություն տալ, ես հավատացած եմ, որ նրանք դրա կարիքը շատ ունեն:

Ես չեմ ցանկանում ներկայանալ, հուսով եմ, որ   զավակներս կամ  թոռներիցս որևէ մեկը կկարդա ու կհասկանա:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*