«Իրենց դnւքյանն էին uարքել, Հրшյր Թnվմաuյանը պետք է օր առաջ hեռանա»․ Ալեն Սիմnնյան

Ալեն Սիմոնյանը 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է դատական համակարգում ակնկալվող փոփոխություններին, ինչպես նաև  Հրայր Թովմասյանի՝ Քոչարյանի գործով անաչառ որոշում կայացնելուն։

«Ճիշտ կլիներ, որ նա օր առաջ հեռանար պաշտոնից։ Հաշվի առնելով իր հանրապետականացված լինելը՝ նրա հանդեպ վստահություն չի կարող լինել ՀՀ ժողովրդի մոտ։

Ո՞նց կարող է ՍԴ ղեկանարը լինել մի մարդ, որը Հանրապետականի բոլոր իրավաբանական գործարքները և դավադրությունները՝ սկսած Ընտրական օրենսգրքից, վերջացրած սահմանադրական փոփոխություններով, արել է։ Եթե ինքը հարգում է այդ կառույցը, հարգում է Հայաստանի Հանրապետությունը, պետք է օր առաջ հեռանա»,-ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ դատական համակարգը պետք է մաքրել այն մարդկանցից, որոնք վարկաբեկում են այդ համակարգը։

տեսանյութը՝  24TV
Աղբյուրը՝ http://medianews.site/52873/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*