Վերջին ժամանակներnւմ hամացանցnւմ նկшտել եմ մի երևnւյթ, nրի մաuին չեմ կարnղ չխոuել

Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին ժամանակներում համացանցում նկատել եմ մի երևույթ, որի մասին չեմ կարող չխոսել: Իշխանությանը քննադատում են բոլոր կողմերից, ընդ որում սա լավ մշակույթ է, եթե քննադատությունը վերաբերվում է ոչ թե անձերին, այլ երևույթներին և ոչ թե դրանցում անձնական շահն է, այլ ազգայինն ու պետականը:

Սա իսկապես կարևոր գործընթաց է, որը մեզ տանելու է առողջացման՝ որպես պետություն ու հասարակություն:
Ես ինքս իմ քննադատությունը կառուցել ու շարունակելու եմ կառուցել՝ առաջնորդվելով այս սկզբունքով, որովհետև մենք երբեք չենք գրանցի հաջողություն, եթե անձերի մակարդակից վեր չկանգնենք:

Հիմա բուն ասելիքս:

Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քննադատում է նաև նախկին քաղաքական համակարգը խեղաթյուրած, քաղաքական արատավոր պրակտիկայի և ավանդույթների հիմնադիր Հանրապետական կուսակցությունը, որի գործունեության հետևանքները դեռ վստահ եմ երկար տարիներ մեզ հետապնդելու են:

Հիմա հարց եմ տալիս, ի՞նչ բարոյական իրավունքով են ՀՀԿ գործիչները քննադատում նոր իշխանություններին: Արդյո՞ք նրանք չեն հատել այն սահմանը, որից հետո նույնիսկ ամենալավ առաջարկությունն արդարացիորեն ընդունելի չի լինելու հասարակության կողմից:

Ես չէ, որ պետք է գնահատական տամ, այդ գնահատականը նախորդ տարի տվել է մեր ժողովուրդը՝ ՀՀԿ-ին իրավացիորեն զրկելով իշխանությունից:

Մյուս կողմից, ինչպե՞ս է կարողանում խոսել մի ուժ, որը պատմական նման կարևոր ժամանակահատվածում անպատասխանատու ձևով հանձնեց իշխանությունը՝ չիմանալով, թե ովքեր են երկիրը կառավարելու, իսկ այսօր՝ քննադատում է և արդարանում:

Խոսքը ոչ միայն և ոչ այնքան պրոֆեսիոնալիզմի կամ պետական կառավարման փորձի մասին է, որքան ինձ համար արժեքային համակարգի, ազգային-ավանդական մշակույթ կրելու կարևորության մասին:

Կարծում եմ՝ մեր հասարակությունը ևս հասկացել է, որ իշխանությունը իր բազմաթիվ թերություներով ու առավելություններով հանդերձ, ամենակարևոր հարցում՝ ավանդական մտածողության և հայկական ինքնության պահպանման խնդիրներում դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել ու սա է մտահոգիչը, ոչ թե այն, որ անփորձ երիտասարդ մարդիկ են եկել իշխանության:

Հանրապետական կուսակցությունն իրավունք չունի նոր քաղաքական համակարգի մասը դառնալ, մեր ժողովուրդը, եթե կարիք լինի ևս մեկ անգամ կմերժի այդ քաղաքական ուժին: Տարիներ շարունակ չլուծված բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներ չեն լուծվել, որովհետև իշխանության գլուխ էր ՀՀԿ-ն՝ իր սատելիտ գործիչներով և գրպանային ընդդիմություններով:

Մի բան ակնհայտ է՝ հնին կամ անցյալին վերադարձ չկա և չի լինելու, սա թող հասկանան բոլոր այն ուժերը կամ գործիչները, ովքեր նորից փորձում են հանդգնել արժանանալ հասարակության վստահությանը և հարգանքին:

Իշխանությունները թույլ են տալիս բազմաթիվ սխալներ, իհարկե և սա մի կողմից բնական է, որովհետև չկա իշխանություն, որն անսխալական է, բայց միաժամանակ նրան պետք է օգնել՝ փաստարկված և առարկայական քննադատություններով, որոնք կարող են երկրին օգտակար լինել:

Այս տեսանկյունից պետք է հստակ տարանջատել, ովքեր են քննադատում, դրանք ինչպիսի քաղաքական անցյալ ունեն, ունե՞ն արդյոք նրանք իրավունք քննդատել նոր իշխանություններին:

Երեկ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ ՌԴ դեսպանատանը ՀՀԿ կուսակցական գործիչները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպանի հետ և քննարկել երկկողմ նշանակության որոշ հարցեր: Միթե՞ հստակ չէ, եթե Հայաստանում առկա են աճող հակառուսական տրամադրություններ, ապա դա նաև այդ կուսակցության պատասխանատու անձանց անհաշվենկատ գործողությունների հետևանք են, որովհետև վերջիններս շատ հաճախ այդ հարաբերությունները չեն դիտարկել միջպետական հարթության վրա։

Խոսելով հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին՝ նրանք ասում են, որ այսօր այդ հարաբերությունները խնդրահարույց են:

Թերևս պետք է հիշեցնել կուսակցական գործիչներին, որ իրենց կառավարման տարիներին և իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում է, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են, քանի որ վերջիններս այդ հարաբերությունները ծառայեցրել են ոչ թե պետության, այլ անձնական շահերին:

Սա է խնդիրը, ոչ թե այսօրվա վիճակը, որը վստահ եմ դեռ բարելավվելու է: Արձանագրում եմ, որ քաղաքական նոր համակարգում չպետք է տեղ ունենան ՀՀԿ-ի նման կուսակցությունները, որոնց անունն անգամ հայ մարդը չի ցանկանում լսել, էլ չեմ ասում երբևէ՝ իշխանություն նրանց վերադարձի հնարավորության մասին:

Քաղաքական ֆանտաստիկայի ժամանակը վաղուց անցել է, այսօր ապրում ենք բոլորովին ուրիշ իրողություններում և այս պայմաններում մեր պետությունն այլևս չունի վատնելու որևէ ռեսուրս: Մենք նայում ենք առաջ և անցյալը մեզ այլևս չի հետաքրքրում:

Վստահ եմ, որ ունենալու ենք ուժեղ, հզոր, զարգացած Հայաստան և իմ հերթին ամեն ինչ անելու եմ այդ օրը մոտեցնելու համար»:

 Աղբյուր՝ http://news.tejlurer.pro

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*