Շիզnֆրենիա… Վшղն էլ իրենց ստnվ առաջ կգնшն և մի հատ էլ hանրահավաք կшնեն,թե Վարչшպետի դեմ չենք,բայց չենք թnղնի որ․․․

Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՎՆԱՍԱԿԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՍՏԻՆ

Սուտ, ստել, ստախոսել, սուտ երդվել, մեծագույն ցավ են պատճառում մեր հոգուն, երբ այդ ամենն ուղղված է մեր անձին:

Բայց երբ մենք ենք ստում, փորձում ենք ամեն ինչում արդարացնել մեր սուտը և հեռու վանել մեզանից հոգու ցավը:
Ինչքան թշվառ վիճակների մեջ ենք ընկնում, երբ ստում են մեզ, և մենք էլ մեր հերթին ստում ենք դիմացինին:
Միշտ էլ մտածում և հասկանում ենք դիմացինի սուտը, բայց ցավալին այն է, որ միշտ էլ համոզում ենք մեզ, թե դիմացինը երբևէ չի կարող հասկանալ մեր սուտը:

Քոչարյանը ՀՀ Նախագահ դարձավ ստի վրա և ստով կառավարեց 10 տարի,ստեց որ 10 տարի բնակվել է ՀՀ ում,որ իրագործել է տնտեսական հրաշք, ,որ Նաիրին կազմակերպեց հոկտեմբերի 27-ը,որ մարտի 1-ին առաջինը ժողովուրդը կրակեց,նույն սուտ դատավճիռներով հազարավոր մարդկանց ուղարկեց բանտեր և այլն;

Այնքան ստեց,ինքն էլ հավատաց,որ ինքը կովկասյան վագր է,իր կուսակցությունը ժողովուրդն է,ինքը Վոին է,արդյունքում չհասկացավ որ սեփական ստին հավատալը վնասակար է և հիմա բանտում է:
Ստի և արյան վրա իշխանության եկավ Սերժը,նա ստեց որ
-հայտնաբերել է Արմենիկումը,որ 800 հեկտար հողի կորուստը դա հաղթանակ է,որ ֆուտբոլը դիվանագիտություն է,որ տնտեսությունը աճում է,որ ինքը էլ չի առաջադրվի և այլն:
Այնքան ստեց ,որ հավատաց,որ ինքը անփոխարինելի է,որ Շարմազանովի հայրն է,ամենալավ շախմատիստը, արդյունքում չհասկացավ որ սեփական ստին հավատալը վնասակար է.զրկվեց իշխանությունից,պատրաստվում է միանալ Քոչարյանին:
Այս համատարած ստի հիստերիայից վարակված իրենց համախոհները հավանաբար այս երկուսի ցուցումով,հիմա էլ նոր սուտ են հնարել,հավատացել դրան և հանրահավաք են անում,թե մենք Վարչապետի դեմ չենք,բայց չենք թողնի ,որ նա հողերը տա:
Շիզոֆրենիա………
Վաղն էլ իրենց ստով առաջ կգնան և մի հատ էլ հանրահավաք կանեն,թե Վարչապետի դեմ չենք,բայց չենք թողնի որ Երևանը ծախի,Սևանը չորացնի,Արագած լեռը հողին հավասարեցնի կամ սևծովյան մեր նավատորմը Հինդուկուշի լեռների վրայով տեղափոխի Փարիզ:
Հետո էլ նորից կստեն և իրենք էլ կհավատան,որ իրենց հանրահավաքների և կոշտ դիրքորոշման շնորհիվ չթողեցին ,որ Վարչապետը կատարի վերը թվարկած գործողությունները և իրենք ազգին լավություն արեցին:
Կրկին Շիզոֆրենիա………
Ոչ ոք չի գիտակցում, որ ճշմարիտ խոսելը պատիվ է, իսկ ստախոսությունը` ստորություն,անկախ սուտ խոսելու շարժառիթից և նպատակից:
Չեն հասկանում նաև,որ Վնասակար է հավատալ սեփական ստին:
Ամփոփեմ՝
Համատարած ստի ժամանակաշրջանում ճշմարտությունն ասելը հեղափոխական քայլ է:

Արտակ Գալստյան

Աղբյուրը՝ http://news.tejlurer.pro/?p=1335

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*