Ասnւմ էին, թե շաhի hամար եմ ամուuնացել. Անաhիտ Կիրակnuյան

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: Մենք զրուցել ենք մասնագիտական, անձնական կյանքին վերաբերող թեմաների շուրջ: Անահիտը խոստովանել է, որ երբեքչի համակերպվի այն կեղծիքիհետ, որըտիրում է շոուբիզնեսյան մթնոլորտում, այսինքն` դերասանություն` բեմից եւ էկրանից դուրս: Անդրադառնալով ամուսնու հետ հարաբերություններին` Անահիտը նշել է, որ անպայման հաշվի է առնում նրա բոլոր խորհուրդները, քանի որ դրանք միշտհօգուտիրեն են:

-Անահի՛տ, քանի որ առավոտյան ծրագիր եք վարում, ինքնըստինքյան վաղ եք արթնանում, բայց հետաքրքիր է` եթե հնարավորություն տրվերուշ արթնանալու, կօգտվեի՞ք դրանից:

-Անպայման, քանի որ տեսակով բու եմ եւ սիրում եմ շատ քնել:

-Ինչպե՞ս եք վերաբերվում սեփական սխալներին, ինքնաքննադա՞տ եք:

-Այո, խիստ եմ իմ հանդեպ, երկար ժամանակ է հարկավոր լինում, որպեսզի ինքս ինձ ասեմ. «Ոչինչ, ինչ եղել է, եղել է, անցավ, գնաց»:

-Բնավորությամբ ի՞նչ կենդանու եք հիշեցնում:

-Շան, ձիու:

-Բնավորության ի՞նչ գծեր եք ժառանգել հորից, եւ ի՞նչ գծեր`մորից:

-Մայրիկիցս վերցրել եմ աշխատասիրություն, հայրիկիցս` արդարամտություն:

-Ի՞նչը կարող է դրդել Ձեզ մեկ ժամում փայլեցնել բնակարանը:

-Զայրույթը: Երբ զայրացած եմ, գործ եմ անում. հանգստանում եմ, լիցքաթափվում եմ (ծիծաղում է):

-Ո՞րն է երբեւէ ինքներդ Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Ասում էին, թե շահի համար եմ ամուսնացել:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված:

-Ամուսնական կյանքիս առաջին երեք տարիները կյանքիս ամենադժվարին ժամանակներն էին: Կարգավիճակ էր փոխվել, պետք է կարողանայի միաժամանակ լինել կին, մայր, տնային տնտեսուհի:

-Նշե՛ք մի խմիչք, որից երբեք չեք հրաժարվի:

-Գարեջուր շատ եմ սիրում: Ընդհանրապես, ալկոհոլային խմիչքներչեմ օգտագործում, գարեջուրն այդ առումով բացառություն է:Բնական հյութեր եմ շատ սիրում:

-Շոու բիզնեսում կա՞ մի երեւույթ, որիհետ երբեք չեք համակերպվի:

-Այո, կեղծիքը: Բեմից եւ էկրանից դուրս դերասանությունը մի տեսակ շատ է:

-Երգ, որը միշտ Ձեր փլեյլիստում է, եւ չեք հոգնում լսել:

-Փոլ Մաքարթնիի «My Valentine» երգը:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:

-Տեսակով նույնը, քանի որ մարդիկ համարյա չեն փոխվում, բայց, իհարկե, ավելի գիտակ եւ իմաստուն, հասուն:

-Երկիր, որտեղ եղել եք եւ խորհուրդ եք տալիս կյանքում գոնե մեկ անգամ այցելել:

-Քիչ եմ շրջագայել աշխարհում: Ես ավելի շուտ խորհուրդ եմ տալիս արտերկրացիներին այցելել Հայաստան: Մենք`հայաստանցիներս էլքիչ ենք բացահայտել մեր երկիրը: Ես երկրիներսում բավականաչափ ճամփորդել եմ եւ չեմ դադարել հիանալ եւ զարմանալ մեր բնությամբ, պատմամշակութային արժեքներով:

-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:

-Նվիրված:

-Ձեր երազանքի ճանապարհին ի՞նչը կարող է հետ պահող հանգամանք հանդիսանալ:

-Ամուսնուս կարծիքը: Ես գիտեմ, որ նա միայն իմ բարին է կամենում, եւ վստահում եմ նրան, ընդունում եմ խորհուրդները, գիտեմ, որ դրանք էգոիզմի դրսեւորում չեն:

-Ո՞րն է Ձեր սիրելի ուտեստը, որից երբեք չեք հրաժարվի:

-Վերմիշելով փլավ` պարզ, հեշտ պատրաստվող, համեղ:

-Լիարժեք հանգստանում եք միայն այն ժամանակ, երբ…

-Տանն եմ, ընտանիքիս գրկում: Եվ եթե նույնիսկշուրջս աղմուկ է, այնուամենայնիվ, հաճելի է: Դա ամենաանկեղծ դրությունն է, որն ինձ դրական էմոցիաներ է պարգեւում:

-Ձեզ համարձակ մարդ համարու՞մ եք:

-Այո, բավականին, իմ կյանքի տարբեր փուլերում կատարած քայլերս դրա ապացույցն են.ոչ մի քայլ սովորական չէ:

-Եվ, վերջում, շարունակե՛ք միտքը. «Եթե կարծում ես, թե քո կյանքում ամեն բան վատ է…»:

-Ձեռքդ վերցրու Աստվածաշունչը, վերագնահատիր այն ամենն,ինչունես, գիտակցիր, որ քեզ տրված են մի շարք բաներ, որոնցիցմյուսները զրկված են:

Աննա Բաբաջանյան
Աղբյուրը՝ https://armlur.am/898358/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*